Ժամը 13:00-ի սահմաններում ռուսական «ԻԼ-76» ինքնաթիռն իրականացրել է հրդեհաշիջող 3-րդ թռիչքը Խոսրովի արգելոցի տարածքում: Այդ մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ժամը 12:00-ի սահմաններում Հայաստանի և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունների մասնագետներից կազմված խումբն ուղղաթիռով հետախուզական թռիչք է իրականացրել Խոսրովի պետական արգելոցի տարածքում՝ գնահատելու համար առաջին 2 հրդեհաշիջող թռիչքների արդյունքը և որոշելու ջրալցման հաջորդ թիրախները:
Նշենք, որ ինքնաթիռը Հայաստան է ժամանել երեկ։ Ըստ նախնական պլանավորվածության, այն պետք է 2 թռիչք և 2 ջրալցում իրականացներ:
Հիշեցնենք՝ Հայաստանի ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը դիմել էր Ռուսաստանի ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին՝ խնդրելով տրամադրել հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ՝ Խոսրովի անտառում շաբաթ օրը բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար: