Մատչելիության հղումներ

«Մի՛ տրորեք քաղբանտարկյալների ոտնահարված իրավունքները». Գասպարին բողոքի ակցիա է անցկացնում


«Մի՛ տրորեք քաղբանտարկյալների ոտնահարված իրավունքները» կոչով այսօր քաղաքական ակտիվիստ Վարդգես Գասպարին բողոքի ակցիա է անցկացնում Փաստաբանների պալատի շենքի մոտ։

Ակտիվիստը կառույցից պահանջում է՝ «ինքնակոչ հանրային պաշտպաններին չպարտադրել քաղբանտարկյալներին»։

«Այս պահի դրությամբ, իմ գնահատմամբ, սա ամենակարևոր խնդիրն է՝ քաղբանտարկյալների ոտնահարված իրավունքները ևս մեկ անգամ ոտնահարվում են, տրորվում են այսպես կոչված Փաստաբանների պալատի հանրային պաշտպանների միջոցով։ Ամբաստանյալներին հեռացնում են դատական նիստերի դահլիճից, նրանց պաշտպաններին հեռացնում են, և փաստացիորեն, այսպես ասած, փակ դատ են անցկացնում, մի հատ էլ արձանիկ՝ հանրային պաշտպան էլ բերում, նստացնում են, որ օրինականության ձև տան։ Սա շատ ստոր մոտեցում է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գասպարին։

Նշենք, որ «Սասնա ծռերի», «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և հանրային հնչեղություն ունեցող այլ դատական նիստերի ժամանակ ամբաստանյալները պարբերաբար հեռացվում են դատական նիստերի դահլիճից՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու պատճառաբանությամբ, փաստաբաններն էլ պարբերաբար խնդիրներ են ունենում կարգադրիչների հետ զննության/խուզարկության հարցի շուրջ և չեն կարողանում մասնակցել նիստերին, դատավորներն էլ գործերում հանրային պաշտպաններ են ներգրավում։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG