Մատչելիության հղումներ

Մաթիս. «Երբ կրակում են քո վրա, դա կոչվում է պատերազմ»


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը խորհրդակցություն է անցկացնում բանակի ռազմավարական ուժերի հրամանատարների հետ:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը խորհրդակցություն է անցկացնում բանակի ռազմավարական ուժերի հրամանատարների հետ:

Հյուսիսային Կորեան բանակը մարտական պատրաստության է բերել, բայցև հաղորդել, թե հետաձգում է ամերիկյան տարածքի ուղղությամբ հրթիռների արձակումները:

Այդ հայտարարությամբ Փհենյանը հանդես է եկել այն բանից հետո, երբ Պենտագոնը նախազգուշացրել է, որ հրթիռների նոր արձակումները շատ արագ կարող են հանգեցնել պատերազմի:

Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալությունը հրապարակել է հայտարարություն, որի համաձայն, առաջնորդ Կիմ Չեն Ինը բանակին հրամայել է պատրաստ լինել ցանկացած պահին հրթիռների արձակման և միաժամանակ ծանուցել է, թե ինքը կհետևի Միացյալ Նահանգների կեցվածքին ու դրանից ելնելով կընդունի որոշումը:

«Միացյալ Նահանգներն առաջինն է ռազմավարական միջուկային սարքավորումներ տեղակայել մեր հարևանությամբ, ուստի առաջինը պետք է ճիշտ որոշում ընդունի և ապացուցի, որ ցանկանում է թուլացնել լարվածությունը Կորեական թերակղզու շուրջ, և կանխի վտանգավոր ռազմական առճակատումը», - ասվում է Հյուսիսային Կորեայի պաշտոնական հայտարարությունում:

Փհենյանն այդպես արձագանքել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մաթիսի երեկվա մեկնաբանությանը:

Մաթիսը օգոստոսի 14-ին հայտարարել է, որ Պենտագոնը կարող է ոչնչացնել ԱՄՆ-ի տարածքի ուղղությամբ արձակված ցանկացած հրթիռ և արձակումը դիտել որպես պատերազմ:

«Եթե նրանք կրակ բացեն Միացյալ Նահանգների ուղղությամբ, դա շատ արագ կվերածվի պատերազմի, այո, երբ կրակում քո վրա, դա կոչվում է պատերազմ», - ասել է Մաթիսը:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG