Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան առաջարկում է Եվրամիությանը ժամանակավոր մաքսային միություն ստեղծել


Մեծ Բրիտանիան առաջարկում է Եվրամիությանը՝ ժամանակավոր մաքսային միություն ստեղծել կառույցից դուրս գալու ընթացքում, ասվում է կառավարության դիրքորոշումն արտահայտող փաստաթղթում:

Ըստ այդմ, առաջարկվում է առևտուրը Եվրամիության հետ պահպանել նախկին պայմաններով, սակայն, Լոնդոնը կարող է նաև առևտրային բանակցություններ սկսել երկրների հետ, որոնք միության անդամ չեն, ինչի իրավունքն այժմ Եվրամիության անդամները չունեն:

Լոնդոնն առաջարկում է նաև, որ ժամանակավոր այս միության ավարտին մաքսային սահմանը Եվրամիության երկրների և Բրիտանիայի միջև վերականգնվի՝ խոստանալով առավելագույնս պարզեցնել բեռների անցկացման ընթացակարգը:

Եվրամիության հետ այս առաջարկները դեռ չեն քննարկվել: Բրյուսելը պահանջում է նախ համաձայնեցնել երկկողմ ֆինանսական պարտավորություններին վերաբերող հարցերն ու հստակեցնել, թե ինչ իրավունքներ են ունենալու բրիտանացիները Եվրամիության տարածքում, Եվրամիության քաղաքացիները՝ Մեծ Բրիտանիայում:

Նշենք, որ Մեծ Բրիտանիան ու ԵՄ-ն սկսել են բանակցությունները «Բրեքսիթի»-ի պայմանների շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG