Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան ու ԵՄ-ն սկսում են բանակցությունները «Բրեքսիթի»-ի պայմանների շուրջ


Մեծ Բրիտանիան ու ԵՄ-ն սկսում են բանակցությունները՝ ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանների շուրջ։

Մեծ Բրիտանիայի «Բրեքսիթ»-ի հարցերով նախարարն այսօր կլինի Բրուսելում և ԵՄ իր գործընկերոջ հետ 4-օրյա բանակցություններ կունենա։

Կողմերը երկու տարուց քիչ ժամանակ ունեն՝ որոշելու Բրիտանիյի կողմից ԵՄ-ն լքելու պայմանները, որը պետք է տեղի ունենա 2019 թվականի մարտի 30-ին։

Բանակցողներն անցած ամիս նախնական հանդիպում ունեցել են։ Այս հանդիպումը սպասվում է, որ ավելի լարված է լինելու, քանի որ բարդ հարցերը շատ են որոնց մասով պետք է որոշումներ կայացնել, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի և ԵՄ քաղաքացիների իրավունքները «Բրեքսիթ»-ից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG