Մատչելիության հղումներ

Եվրամիությունը կոչ է անում Փհենյանին զերծ մնալ «սադրիչ գործողություններից»


Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինի, արխիվ
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինի, արխիվ

Եվրամիությունը մտադիր է ակտիվացնել դիվանագիտական ջանքերը` Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված ճգնաժամը հանգուցալուծելու համար, հայտարարել է կառույցի արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին` անդամ երկրների հետ Բրյուսելում անցկացրած արտահերթ հանդիպումից հետո:

Միաժամանակ Եվրամիությունը կոչ է արել Փհենյանին՝ զերծ մնալ սադրիչ գործողություններից, հակառակ դեպքում, Մոգերինիի խոսքով, Բրյուսելը կարող է նոր պատժամիջոցներ սահմանել:

Վերջին շաբաթներին Հյուսիսային Կորեան մի քանի անգամ բալիստիկ հրթիռների փորձարկումներ իրականացրեց, որոնք, ըստ հաղորդումների, կարող են հարվածել արդեն Միացյալ Նահանգներին:

Նախորդ շաբաթ Սպիտակ տան ղեկավարը սպառնաց Փհենյանի գործողություններին արձագանքել «հրով և ցասումով», ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն էլ նոր, աննախադեպ խիստ սահմանափակումներ մտցրեց Հյուսիսային Կորեայի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG