Մատչելիության հղումներ

Շարլոթսվիլի քաղաքապետի համոզմամբ՝ ազգայնական տրամադրությունների աճի պատասխանատուն Թրամփն է


ԱՄՆ - Բախումները Շարլոթսվիլում, 12-ը օգոստոսի, 2017թ․
ԱՄՆ - Բախումները Շարլոթսվիլում, 12-ը օգոստոսի, 2017թ․

Վիրջինիա նահանգի Շարլոթսվիլ քաղաքի քաղաքապետ Մայք Սիգները երկրում ազգայնական տրամադրությունների աճի համար պատասխանատու է համարում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին Սիգները հայտարարել է CNN հեռուստաընկերության եթերում:

Նա պնդել է, որ 2016 թվականի նախագահական ընտրարշավի ընթացքում Թրամփը մտածված կերպով սիրաշահել է ազգայնական շրջանակների ներկայացուցիչներին, և նրանք իրենց շատ ավելի ինքնավստահ են զգում, քան նախկինում:

Անցած հանգստյան օրերին Շարլոթսվիլում տեղի ունեցած բախումների ընթացքում մեկ մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG