Մատչելիության հղումներ

Աթանեսյան․ Փաստաբանների մեծ մասն ընտրելու է Արա Զոհրաբյանին, նա իշխանության թեկնածուն է


Սեպտեմբերի սկզբին Փաստաբանների պալատը պալատի նոր նախագահ կընտրի։ Փաստաբան Տիգրան Աթանեսյանը համոզված է՝ պալատի նախագահ է վերընտրվելու գործող նախագահ Արա Զոհրաբյանը։

«Ես մտածում էի, որ Փաստաբանների պալատն ազատ մտածող, բարձրագույն կրթությամբ, ազատ մասնագիտության տեր մարդկանց միավորում է, ինչը, ցավոք սրտի, բացարձակապես այդպես չէ։ Այդպիսին է մեր հանրությունը, այդպիսին են մեր փաստաբանները՝ մարդիկ մի կտոր հաց աշխատելով, գլուխները կախ, պրոբլեմներ չունենալու մտքով ապրող են՝ մեծ մասը, և նրանք կընտրեն յուրաքանչյուրին, ում կառաջադրեն իշխանությունները, կամ ով կունենա իշխանությունների դաբրոն։ Ես համոզված եմ, որ գնալու են գլխիկոր, խելոք՝ արագ անպայման ֆիքսելով, որ եկել են ընտրություն, որպեսզի վաղը լավ հարաբերություն իբր թե ունենան, կընտրեն նրան, ում կառաջադրեն իշխանությունները, այս պահին Զոհրաբյանն է առաջադրված, այդպես էլ կլինի», - ասաց Աթանեսյանը՝ նշելով, որ չկա երկրում մի ոլորտ, որ չկարգավորվի իշխանությունների կողմից։

Հիշեցնենք, Արա Զոհրաբյանը շաբաթ օրը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ առաջադրելու է իր թեկնածությունը Փաստաբանների պալատի նախագահի՝ սեպտեմբերի 9-ին անցկացվելիք ընտրություններում:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG