Մատչելիության հղումներ

ԱՄՆ փոխնախագահը այցելում է Կոլումբիա


ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենս, արխիվ
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենս, արխիվ

Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը ժամանել է Կոլումբիա՝ Լատինական Ամերիկա մեկշաբաթյա ուղևորության շրջանակում: Երեկ նրան ընդունել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը։

Կենտրոնական և Հարավային Ամերիկա Փենսի ուղևորությունից օրեր առաջ, հիշեցնենք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե չի բացառում նաև ռազմական միջամտությունը Վենեսուելայի ճգնաժամը կարգավորելու հարցում՝ «եթե կարիքը լինի»: Կոլումբիայի արտգործնախարարությունը դատապարտել է Թրամփի հայտարարությունը` ասելով, որ իրենք դեմ են ցանկացած ռազմական գործողության:

Համատեղ ասուլիսի ժամանակ Սանթոսը հայտարարել է, որ ասել է Փենսին, թե Միացյալ Նահանգները չպետք է նույնիսկ մտածի Վենեսուելայում ռազմական գործողությունների մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG