Մատչելիության հղումներ

Թրամփը չի բացառում նաև ռազմական միջամտությունը Վենեսուելայում՝ «եթե կարիքը լինի»


Վենեսուելա - Ցուցարարների և ուժայինների միջև հերթական բախումը մայրաքաղաք Կարակասում, մայիս, 2017թ․

Միացյալ Նահանգների նախագահը չի բացառում ռազմական միջամտությունը` վենեսուելական ճգնաժամը հարթելու հարցում: Երեկ լրագրողների հետ զրույցում Դոնալդ Թրամփը նշել է, որ Վաշինգտոնը մի քանի տարբերակ է դիտարկում ներքաղաքական այդ լարվածությունը մարելու համար, այդ թվում` ռազմական:

«Մենք ամենուր ենք, մեր զինվորականները աշխարհով մեկ են, երկրներում, որոնք շատ-շատ հեռու են Նահանգներից, Վենեսուելան, մինչդեռ, մեր կողքին է, այստեղ մարդիկ են տառապում ու մահանում: Մենք շատ տարբերակներ ունենք, այդ թվում` ռազմականը, եթե դրա կարիքը լինի», - ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Վենեսուելան արդեն երրորդ տարին է` լուրջ քաղաքական և տնտեսական ճգնաժամի մեջ է, գրեթե ամեն օր երկրում հազարավոր մարդիկ են փողոց դուրս գալիս իշխանափոխության պահանջով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG