Մատչելիության հղումներ

Իրանը ևս 260 միլիոն դոլար կհատկացնի բալիստիկ հրթիռների արտադրության համար


Իրանը բալիստիկ հրթիռ է փորձարկում, արխիվ
Իրանը բալիստիկ հրթիռ է փորձարկում, արխիվ

Իրանի խորհրդարանը կիրակի օրը հրավիրված նիստի ընթացքում քվեների ճնշող մեծամասնությամբ որոշել է մեծացնել բալիստիկ հրթիռների արտադրության ֆինանսավորումը, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին պետական բյուջեից արվող հատկացումների ծավալը:

Խորհրդարանականների խոսքով՝ այս քայլը Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից Իրանի դեմ սահմանված նոր պատժամիջոցների պատասխանն է: «Ամերիկացիները պետք է հաշվի առնեն, որ այս որոշումը մեր առաջին գործողությունն էր ընդամենը», - քվեարկության ավարտին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին:

Որոշման համաձայն, թե՛ բալիստիկ հրթիռների արտադրության ծրագրի և թե՛ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի` Սիրիայում և Իրաքում գործող ստորաբաժանումների ֆինանսավորումն ավելացվելու է 260 միլիոն ամերիկյան դոլարով:

Հիշեցնենք, հուլիսի վերջին Միացյալ Նահանգների կառավարությունը ընդլայնել է Թեհրանի դեմ ֆինանսական սահմանափակումները՝ պատժամիջոցներ մտցնելով վեց ընկերությունների նկատմամբ, որոնք օժանդակում են երկրի հրթիռային ներուժի զարգացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG