Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Իրանի հետ կապված նոր պատժամիջոցներ սահմանեց


Միացյալ Նահանգները տնտեսական նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանից նավթի արտահանման նկատմամբ, ինչպես նաեւ Չինաստանի եւ Իրաքի բանկերի դեմ, որոնք, ըստ Սպիտակ տան, օգնում են պաշտոնական Թեհրանին շրջանցել միջազգային պատժամիջոցները։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ հիշյալ երկու բանկերը հետայսու մուտք չեն ունենա ամերիկյան ֆինանսական համակարգ, եւ որ պաշտոնական Վաշինգտոնը բացահայտելու է «ավելի ու ավելի հուսահատ դարձող իրանական ռեժիմի համար միջազգային ֆինանսական համակարգի հասանելիությունն ապահովող ցանկացած ֆինանսական հաստատություն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG