Մատչելիության հղումներ

Հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն


Օգոստոսի 14-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է +38...+39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-5 աստիճանով, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Օգոստոսի 14-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 16-17-ին շրջանների մեծ մասում՝ երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-22 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 14-ին էապես չի փոխվի, 15-16-ին կնվազի 5-6 աստիճանով, այնուհետև կբարձրանա 1-2 աստիճանով:

Երևան քաղաքում օգոստոսի 14-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-16-ին՝ երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG