Մատչելիության հղումներ

Խոսրովի անտառում հրդեհը տարածվել է 250-300 հա տարածքում


Հրդեհը Խոսրովի անտառում, 12-ը օգոստոսի, 2017թ․
Հրդեհը Խոսրովի անտառում, 12-ը օգոստոսի, 2017թ․

«Խոսրովի անտառ» արգելոցում 250-300 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք, առկա է քամի, ինչը նպաստում է հրդեհի տարածմանը, հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ):

Հիշեցնենք՝ այսօր ժամը 12:30 ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում այրվում է բուսածածկ տարածք:

ԱԻՆ-ի հրապարակած թարմացված տվյալներով, դեպքի վայր են մեկնել Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը՝ 13 հրշեջ-փրկարարով, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբից 3, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնից՝ 2 հրշեջ-փրկարար: Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատից դեպքի վայր են մեկնել Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի 5 և Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի 3 հրշեջ-փրկարար:

Դեպքի վայրում են արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փրկարարական ծառայության գնդապետ Հ. Խանգելդյանը, Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Մ. Մարգարյանը և օպերատիվ կառավարման վարչության պետի տեղակալ, փրկարարական ծառայության փոխգնդապետ Տ. Ավագյանը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են պաշտպանության նախարարության Արարատի զորամասից 50 զինծառայող, Ոստիկանության Վեդու բաժնի 15 աշխատակից և Անտառտնտեսության 50 աշխատակից:

ՊՆ ավիացիայի 2 ուղղաթիռով հրդեհաշիջում են իրականացնում հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնից 3 փրկարարներ, որոնք կատարել են 2 թռիչք:

Ուշ երեկոյան ԱԻՆ-ը հաղորդեց, որ հրդեհաշիջման աշխատանքներին ընդհանուր մասնակցում են՝ Արարատի մարզից՝ 65 փրկարար, ՊՆ Արարատի զորամասից՝ 50 զինծառայող, Ոստիկանության Արարատի մարզային վարչության 60, անտառտնտեսության 50 աշխատակից, Արարատի մարզի Ուրցաձոր համայնքից թվով 15 բնակիչ:

ՊՆ ավիացիայի 2 ուղղաթիռով հրդեհաշիջում են իրականացնում հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնից 3 փրկարարներ, որոնք կատարել են 6 թռիչք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG