Մատչելիության հղումներ

Էրդողանը վստահ է՝ Գերմանիայի հետ հարաբերությունները կբարելավվեն այդ երկրում ընտրություններից հետո


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահը վստահ է՝ Բեռլինի հետ հարաբերությունները կբարելավվեն Գերմանիայում առաջիկա սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո:

«Մեր հասցեին հնչող քննադատությունն իրականում ներքաղաքական դիվիդենտներ շահելու նպատակ ունի, այդպես էր Ֆրանսիայում, Ավստրիայում, և վստահ եմ՝ Բեռլինում ևս հակաթուրքական հռետորաբանությունը կավարտվի ներքին ընտրություններից հետո», - այսօր պնդել է Ռեջեփ Էրդողանը:

ՆԱՏՕ-ի անդամ երկու դաշնակիցների հարաբերություններում լարվածությունն սկսվեց անցած տարի, երբ Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, այժմ Գերմանիան քննադատում է Անկարային մարդու իրավունքների ոտնահարման և ընդդիմադիրներին ապօրինի ճնշելու համար, Էրդողանն էլ, ի պատասխան, Գերմանիայի իշխանություններին որակում է ֆաշիստ և նացիստ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG