Մատչելիության հղումներ

Պորտուգալացի խորհրդարանականն այցելում է Լեռնային Ղարաբաղ


Լուսանկարը՝ ԼՂ ԱԳՆ-ի
Լուսանկարը՝ ԼՂ ԱԳՆ-ի

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանն այսօր ընդունել է Պորտուգալիայի խորհրդարանի պատգամավոր, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Ռուբինա Բերարդոյին։

ԼՂ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Միրզոյանը ողջունել է Բերարդոյի այցը և հույս հայտնել, որ այն թույլ կտա լավագույնս ծանոթանալ Լեռնային Ղարաբաղի իրողություններին և երկրում տեղի ունեցող զարգացումներին։

Նախարարը ներկայացրել է ԼՂ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման և ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացներում առաջընթաց արձանագրելու ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև գործնական կապեր հաստատելու հնարավորությունները։ Այս կապակցությամբ Կարեն Միրզոյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի և տարբեր երկրների միջև համագործակցության ընդլայնումը կարևոր ներդրում է տարածաշրջանում կայունության ապահովման համար։

Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ՀՀ ԱԺ Հայաստան-Պորտուգալիա բարեկամական խմբի ղեկավար Գագիկ Մելիքյանը:

Պորտուգալացի խորհրդարանականը Ստեփանակերտում հանդիպումներ է ունեցել նաև Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG