Մատչելիության հղումներ

Շարմազանով․ «Ջանք չենք խնայելու՝ հասնելու Արցախի անկախության միջազգային ճանաչմանը»


ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հարցը ներկայացնում է որպես տարածքային խնդիր երկու երկրների միջև, սակայն իրականում սա ժողովուրդների ինքնորոշման դասական օրինակ է: Այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ այսօր ընդունելով Պորտուգալիայի խորհրդարանի պատգամավոր Ռուբինա Բերարդոյին:

Շարմազանովը կոչ է արել եվրոպացի գործընկերներին չդառնալ ադրբեջանական կեղծ պրոպագանդայի զոհը և աշխարհին ներկայացնել իրականությունը:

«Արցախի ժողովուրդը, ինչպես աշխարհում ցանկացած ժողովուրդ, ազատ և անկախ ապրելու իրավունք ունի: Մենք ջանք չենք խնայելու՝ հասնելու Արցախի անկախության միջազգային ճանաչմանը, և Արցախի անկախության միջազգային ճանաչումնընդամենը ժամանակի հարց է», - նշել է ԱԺ փոխխոսնակը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցին՝ Շարմազանովը փաստել է, որ աշխարհի բազմաթիվ երկրներ ճանաչել են այն՝ դատապարտելով միլիոնավոր քրիստոնյաների բնաջնջումը, սակայն Թուրքիան նախորդ դարասկզբին սկսած մշակութային ցեղասպանությունը շարունակում է առ այսօր. վերջին դեպքերն առնչվում են Վարագավանքին, հաղորդում է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG