Մատչելիության հղումներ

Նավազ Շարիֆը քննադատում է իրեն պաշտոնանկ անելու՝ Պակիստանի գերագույն դատարանի որոշումը


Պակիստան - Նախկին վարչապետ Նավազ Շարիֆը ելույթ է ունենում իր աջակիցների առջև, Ջելում, 10-ը օգոստոսի, 2017թ․
Պակիստան - Նախկին վարչապետ Նավազ Շարիֆը ելույթ է ունենում իր աջակիցների առջև, Ջելում, 10-ը օգոստոսի, 2017թ․

Պակիստանի նախկին վարչապետ Նավազ Շարիֆը քննադատել է երկրի Գերագույն դատարանին իրեն պաշտոնանկ անելու համար:

Ջելում քաղաքում իր շուրջ 10 հազար աջակիցների հավաքի ժամանակ Շարիֆը պնդել է, թե դատարանի վճիռը գործողություն էր ժողովրդի կամքի դեմ։

Հիշեցնենք, Պակիստանի գերագույն դատարանը հուլիսի վերջին որոշեց պաշտոնազրկել վարչապետ Շարիֆին՝ «Պանամական փաստաթղթերով» 2016-ին բացահայտված նրա ընտանիքի անդամների կոռուպցիոն կապերի պատճառով: Դատարանը վճիռը կայացրեց քննչական մարմնի հայտարարությունից հետո, թե վարչապետի ընտանիքը չի կարողացել պարզաբանել՝ ինչ միջոցներից մեծ հարստություն ունեն օֆշորային գոտիներում գրանցված ընկերություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG