Մատչելիության հղումներ

Շարիֆն իրեն պաշտոնանկ անելու փաստն անվանել է «վիրավորանք ընտրողներին»


Նավազ Շարիֆը ելույթ է ունենում հազարավոր աջակիցների առջև, Ռավալպինդի, 9-ը օգոստոսի, 2017թ.
Նավազ Շարիֆը ելույթ է ունենում հազարավոր աջակիցների առջև, Ռավալպինդի, 9-ը օգոստոսի, 2017թ.

Պակիստանի պաշտոնանկ արված վարչապետ Նավազ Շարիֆն իրեն աշխատանքից հեռացնելու փաստն անվանել է «ընտրողներին հասցված վիրավորանք»:

Շարիֆը ֆինանսական մեքենայությունների մեղադրանքով անցած ամիս պաշտոնանկ է արվել Պակիստանի Գերագույն դատարանի վճռով:

«Ինձ արգելեցին ավարտել պաշտոնավարման երրորդ ժամկետը, Պակիստանում ոչ մի վարչապետ պաշտոնավարումը երբեք չի ավարտել, այս ծաղրը 70 տարի է շարունակվում: Պակիստանն այլևս չի կարող դա հանդուրժել: Այդպես չի կարելի վիրավորել ընտրողներին», - երեկ Ռավալպինդիում հայտարարել է Նավազ Շարիֆը:

Դա նրա առաջին հանրային ելույթն է պաշտոնանկ արվելուց հետո: Շարիֆը ժողովրդին կոչ է արել «վերականգնել օրենքի գերակայությունը երկրում»:

Նա առաջարկել է հանրային բանավեճ սկսել և պարզել, թե ինչու Պակիստանի պատմության 70 տարիների ընթացքում ոչ մի վարչապետ չի ավարտել աշխատանքը, և ինչու է այդ ժամանակաշրջանի գրեթե կեսն անցել գեներալների իշխանության տակ:

«Ռավալպինդիում այսօր մեր հավաքին այս հսկայական ամբոխի ներկայությունն արդեն ազդարարում է հեղափոխության մեկնարկ, սա է ժողովրդի դատը», - ասել է Նավազ Շարիֆը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG