Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը կմեկնի Վիեննա՝ քննարկելու միջուկային ծրագրի շրջանակներում Իրանի գործողությունները


ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Նիքի Հեյլի, արխիվ

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Նիքի Հեյլին այս ամիս կմեկնի Վիեննա՝ քննարկելու միջուկային ծրագրի շրջանակներում Իրանի գործողությունները:

Հեյլին կհանդիպի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ, ՄԱԳԱՏԷ) պաշտոնյաներին, ովքեր դիտարկում են, թե արդյո՞ք Իրանը հետևում է միջուկային համաձայնագրին։

Ապրիլին Միացյալ Նահանգներին նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել էր դիտարկել՝ արդյոք դեռ ԱՄՆ-ի շահերից է բխում Իրանի նկատմամբ պատժամիջոցների կասեցումը, ինչպես որ սահմանված է միջուկային համաձայնագրով:

Վեց գերտերությունների և Իրանի միջև միջուկային համաձայնագիրը կնքվել է 2015-ին: Ըստ գործարքի, ՄԱԿ-ի տեսուչները կստանան Իրանի ռազմական և գիտական կենտրոններ տեսչական այցեր կատարելու իրավունք։ Փոխարենը, Իրանի նկատմամբ պատժամիջոցները կվերացվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG