Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը (ՏԿՏՏՆ) տեղեկացնում է, որ Լարսի սահմանային անցակետի ռուսական կողմում մեքենաների կուտակումներ են առաջացել:
Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից նախարարությանը հայտնել են, որ այս պահին աշխատանքներ են տարվում՝ խնդիրը հնարավորինս շուտ կարգավորելու ուղղությամբ։
Դեպարտամենտից ՏԿՏՏՆ-ին նաև տեղեկացրել են, որ ժամը 11-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն առանց սահմանափակումների բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար, վրացական կողմում ավտոմեքենաների կուտակումներ չկան։