Մատչելիության հղումներ

Renault-ն 660 միլիոն եվրո է ներդնում Իրանում

Renault-ի մրցունակության հարցերով փոխտնօրեն Թիերի Բոլորը (աջից) և Իրանի արդյունաբերության նախարար Մոհամադ Ռեզա Նեմաթզադեն պայմանագրի ստորագրմանը հաջորդած ասուլիսի ժամանակ, Թեհրան, 7-ը օգոստոսի, 2017թ․

Ֆրանսիական Renault-ն ընդլայնում է ավտոմեքենաների արտադրությունը Իրանում. կողմերը նախօրեին նոր համատեղ ձեռնարկություն հիմնելու պայմանագիր են ստորագրել, որով ֆրանսիական ընկերությունը հանձն է առել շուրջ 3 հազար աշխատատեղ ստեղծել և 660 միլիոն եվրո ներդնել Թեհրանից շուրջ 120 կիլոմետր հեռավորությամբ գտնվող գործարանում: Ակնկալվում է, որ առաջիկա տարիներին այստեղ տարեկան ևս 150 հազար մեքենա կարտադրվի՝ Symbol և Duster մոդելների:

Նշենք, որ Renault-ը Իրանում արդեն իսկ արտադրում է տարեկան 200 հազար ավտոմեքենա:

Իրանի ավտոարտադրության պատմության մեջ ամենախոշոր այս գործարքը կնքվել է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ գերտերությունների հետ ձեռք բերված համաձայնությունից երկու տարի անց: Այդ համաձայնագրով Թեհրանը պարտավորվեց սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ միջազգային սահմանափակումների մեծ մասը վերացնելու դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG