Մատչելիության հղումներ

Երթևեկության փոփոխություն «Զվարթնոց» օդանավակայանի տարածքի շրջանաձև խաչմերուկում


Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը, արխիվ
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը, արխիվ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 10-ից Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Հաղորդագրության համաձայն՝ համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա ճանապարհահատվածներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG