Մատչելիության հղումներ

Առանձին հատվածներում առաջիկա օրերին սպասվում է մինչև 42 աստիճան տաքություն․ ԱԻՆ


Վարդավառը Երևանում, արխիվ
Վարդավառը Երևանում, արխիվ

Օգոստոսի 8-12-ը Հայաստանում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 40-41 աստիճան, առանձին հատվածներում՝ 42 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, զգուշացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ):

Հաղորդագրության համաձայն՝ օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը վաղը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11-17-ը խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն, նշում է ԱԻՆ-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG