Մատչելիության հղումներ

Վերջին մեկ շաբաթում շփման գոտում հարաբերական հանգիստ է եղել․ ԼՂ ՊՆ


Հուլիսի 30-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն:

Այս մասին հաղորդում է ԼՂ պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ նշված ժամանակահատվածում, բացի հրաձգային տարբեր զինատեսակներից, հակառակորդը կիրառել է նաև 60 մմ ականանետեր, ընդհանուր առմամբ հրադադարի պահպանման ռեժիմը խախտելով ավելի քան 110 անգամ:

«ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները»,- նշված է ԼՂ ՊՆ հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG