Մատչելիության հղումներ

34-ամյա կնոջ մահվան գործով ձերբակալվել է ամուսինը՝ բռնություն գործադրելու կասկածանքով


Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 34-ամյա կնոջը ծանր մարմնական վնաս հասցնելով անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ երեկ վաղ առավոտյան «Շտապբուժօգնություն» ընկերությունից ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցի բնակարաններից մեկում մահացել է Մ. Աղաջանյանը: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, հայտնաբերվել է 34-ամյա կնոջ դին՝ բռնության հետքերով:

Դեպքի առթիվ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով` «դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ», և ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ կնոջ՝ մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ, հարցաքննվել են տարբեր անձինք։ «Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Մ. Աղաջանյանը ամուսնու կողմից պարբերաբար ենթարկվել է բռնությունների: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ կնոջ մահվան պատճառը պարզելու նպատակով: 34-ամյա կնոջ ամուսինը ձերբակալվել է՝ բռնություն գործադրելու կասկածանքով», - ասված է հաղորդագրությունում:

Նախաքննությունը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG