Մատչելիության հղումներ

Ռուսաստանում կալանավորվել է Բելառուսի արտահանձնած ընդդիմադիր ակտիվիստը


Վլադիմիր Եգորով, արխիվ

Ռուսաստանում կալանավորվել է ընդդիմադիր ակտիվիստ Վլադիմիր Եգորովը, ում արտահանձնել էր Բելառուսը:

Փաստաբան Սվետլանա Սիդորկինան «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ Ռուսաստանում Եգորովին կալանել են մինչև սեպտեմբերի 18-ը: Նա մեղադրվում է ծայրահեղական կոչեր տարածելու մեջ:

Ընդդիմադիր «Յաբլոկո» կուսակցության ակտիվիստ Եգորովը 2016 թվականին սոցցանցերում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին քննադատող նյութեր էր տեղադրել: Խուսափելով հետապնդումներից՝ նա մեկնել էր Կիև, սակայն Ուկրաինայի իշխանությունները նրան քաղաքական ապաստան չէին տրամադրել, ինչից հետո տեղափոխվել էր Բելառուս: Հուլիսի 29-ից Եգորովը Մինսկում անհետ կորել էր, ենթադրվում էր, որ նա ձերբակալված է: Օգոստոսի 2-ին փաստաբան Սիդորկինան հայտնեց, որ Բելառուսի իշխանությունները Եգորովին հանձնել են Ռուսաստանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG