Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ «կեղծ պատմություն» է որակել ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության պնդումները, որոնք, ըստ նրա, արվում են ընտրություններում դեմոկրատների պարտությունը արդարացնելու համար:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռուսաստանի հնարավոր միջամտությունը հետաքննող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը ատենակալների մեծ խումբ է հավաքել:
Երեկ երեկոյան Վիրջինիայում տեղի ունեցած հանրահավաքում Թրամփն ասել է. - «Մենք Ռուսաստանի օգնությամբ չենք հաղթել, մենք հաղթել ենք ձեր օգնությամբ»: