Մատչելիության հղումներ

Մյուլերը ատենակալների է ներգրավել՝ քննելու ռուսական գործը


Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլեր, արխիվ

Ամերիկյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը դատական ատենակալների է ներգրավել` քննելու ԱՄՆ 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության գործը։

The Wall Street Journal-ը, վկայակոչելով իր անանուն աղբյուրները, գրում է, որ դատական ատենակալները սկսել են աշխատել վերջին շաբաթների ընթացքում, և սա նշան է, որ քննությունը նոր զարգացումներ է ստանում։ Դատական ատենակալները իրավասու են քննություն իրականացնելու և որոշելու՝ քրեական մեղադրանք պե՞տք է առաջադրել, թե՞՝ ոչ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքում է, թե որևէ կապ է ունեցել Ռուսաստանի հետ։ Պաշտոնական Մոսկվան, իր հերթին, հերքում է Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին ընդդեմ դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի և հօգուտ հանրապետական թեկնածու Թրամփի իր միջամտության վերաբերյալ պնդումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG