Մատչելիության հղումներ

Բելառուսի իշխանությունները ռուսաստանցի ընդդիմադիր ակտիվիստին հանձնեցին Մոսկվային


Բելառուսի իշխանությունները Ռուսաստանին են արտահանձնել ընդդիմադիր «Յաբլոկո» կուսակցության ակտիվիստ Վլադիմիր Եգորովին: Այժմ նա գտնվում է Տվերի մարզի Տորոպեց քաղաքի մեկուսարանում: Այս մասին «Ազատություն Ռ/Կ-ին հայտնել է փաստաբան Սվետլանա Սիդորկինան:

Հուլիսի 29-ից Եգորովը Մինսկում անհետացել էր, ենթադրվում էր նրան ձերբակալել են:

Ռուսաստանում նա մեղադրվում է ծայրահեղական գործունեության կոչեր տարածելու մեջ: Եգորովը պնդում է, որ իրեն հետապնդում են «Вконтакте» սոցկայքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին քննադատող նյութեր հրապարակելու նհամար:

Նա Ռուսաստանից հեռացել էր անցած հունիսի կեսերին, երբ անհայտ անձինք մի քանի անգամ հրկիզել էին Տորոպեցում գտնվող նրա տունը:

Հուլիսի սկզբին Ուկրաինայի իշխանությունները մերժել էին նրան քաղաքական ապաստան տրամադրել, որից հետո նա գնացել էր Բելառուս:

Այսօր ավելի վաղ բելառուսցի իրավապաշտպան Նաստա Լոյկան "Ազատություն" Ռ/Կ-ին մտահոգություն էր հայտնել, որ Բելառուսի իշխանությունները Եգորովին հնարավոր է արտահանձնեն Ռուսաստանին, որտեղ նրան քրեական հետապնդում է սպառնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG