Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը քննարկում է Ռուսաստանի որոշմանն արձագանքելու տարբերակները


Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերս, արխիվ

Միացյալ Նահանգները տարբերակներ է քննարկում՝ ինչպես արձագանքել Մոսկվայի՝ ԱՄՆ-ի դիվանագետների թիվը Ռուսաստանում կրճատելու որոշմանը, ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդմամբ, երեկ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:

Ավելի վաղ Պետքարտուղարությունը ափսոսանք էր հայտնել ԱՄՆ դիվանագետների թիվը Ռուսաստանում 755-ով կրճատելու՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պահանջի վերաբերյալ։

Ռուսաստանում ԱՄՆ դիվանագետների թվի կրճատման պահանջը պատասխան է ամերիկյան Կոնգրեսում անցած շաբաթ ընդունված՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների օրինագծին, որը, ինչպես հայտնել է Սպիտակ տունը, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է ստորագրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG