Մատչելիության հղումներ

Պետդեպարտամենտը ափսոսանք է հայտնում Մոսկվայի պահանջի կապակցությամբ


Ռուսաստանում ԱՄՆ դեսպանության շենքը Մոսկվայում, արխիվ

Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը ափսոսանք է հայտնել ԱՄՆ դիվանագետների թիվը Ռուսաստանում 755-ով կրճատելու՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պահանջի վերաբերյալ։

Պետքարտուղարության երեկ տարածած հայտարարությունում ասվում է, որ Միացյալ Նահանգները փորձում է գնահատել այս կրճատման հավանական հետևանքները և ամերիկյան կողմի պատասխան քայլերը։

Ռուսաստանում ԱՄՆ դիվանագետների թվի կրճատման պահանջը պատասխան է ամերիկյան Կոնգրեսում անցած շաբաթ ընդունված՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների օրինագծին, որը, ինչպես հայտնել է Սպիտակ տունը, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է ստորագրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG