Մատչելիության հղումներ

Երևանը չպետք է Կրեմլի պարտադրանքով հակաամերիկյան հայտարարություն անի․ Քաղաքագետ


Ստեփան Գրիգորյանն «Ազատության» տաղավարում, 31-ը հուլիսի, 2017 թ․

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը չի բացառում, որ Ռուսաստանի հանդեպ Արևմուտքի դիրքորոշման հերթական խստացումից, մասնավորապես, Մոսկվայի նկատմամբ Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից նոր՝ առավել լայնածավալ պատժամիջոցների սահմանումից հետո Ռուսաստանը կարող է հակաամերիկյան դիրքորոշում որդեգրելու պարտադրանք ներկայացնել ՀԱՊԿ-ի գծով իր գործընկերներին:

«Մենք պետք է Ռուսաստանին ասենք՝ մեզ հետ մի խոսեք կամ-կամի դիրքերից: Օրինակ, Ռուսաստանը կարող է ցանկանալ, որ մոտ օրերս ՀԱՊԿ-ում ԱՄՆ-ն դատապարտող հայտարարություն ընդունվի: Հայաստանն այդ պարագայում պետք է հստակ հարց բարձրացնի՝ ինքը նման փաստաթղթի չի կարող մասնակցել»,- «Ազատությանն» ասաց քաղաքագետը:

Հակառակ դեպքում, նրա խոսքով, կհայտնվենք անհեթեթ վիճակի մեջ, «քանի որ այսօր Հայաստանին իրապես օգնություն են տրամադրում միայն Եվրամիությունն ու ԱՄՆ-ն՝ գումարի, տեխնոլոգիաների, այլ օժանդակության տեսքով»: Գրիգորյանն ընդգծում է՝ ի վերջո, Հայաստանը չի կարող դատապարտել «իր հիմնական սպոնսորներին», հետևաբար, իր իսկ կենսական շահերից ելնելով, պետք է Ռուսաստանին հասկացնի՝ «կա կարմիր գիծ, որն անցնել չի կարող», քանի որ դա կնշանակեր սուվերենության վերջնական կորուստ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG