Մատչելիության հղումներ

Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներին


ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում, արխիվ

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի օրը ձայների 419 կողմ և 3 դեմ հարաբերակցությամբ հավանություն է տվել Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագծին, որով նաև սահմանափակվում են դրանք վերացնելու՝ նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները:

Ընդունված նախագիծը, սակայն, տարբերվում է ավելի վաղ Սենատի հավանությանն արժանացած օրինագծից:

Սպիտակ տունը, չնայած նախագահի լիազորությունների սահմանափակման դեմ առարկություններին, առայժմ չի հաղորդում՝ արդյոք Թրամփը վետոյի կենթարկի օրինագիծը, և նշում է միայն, որ երկրի ղեկավարը կսպասի Կոնգրեսում փաստաթղթի վերջնական տարբերակի ընդունմանը: Սենատից առայժմ չեն հայտնում, թե երբ կքննարկեն Ներկայացուցիչների պալատի ընդունած նախագիծը:

Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցները, հիշեցնենք, սահմանվում են ի պատասխան Ղրիմի բռնակցման, Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի գործողությունների և ԱՄՆ 2016 թվականի նախագահական ընտրություններին միջամտելու ռուս հաքերների ջանքերի։

Համաձայն օրինագծի՝ ԱՄՆ նախագահը պետք է զեկույց ներկայացնի Կոնգրեսին, թե ինչու է ցանկանում առկախել կամ չեղարկել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, և օրենսդիրները 30 օրվա ընթացքում պետք է որոշեն՝ արդյոք թույլ տալ նրան դա անել:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG