Պաշտոնական Թբիլիսին հույս ունի, որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ի վերջո կարտահանձնվի Վրաստան: Այս մասին կիրակի երեկոյան «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է երկրի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:
«Մենք հույս ունենք, որ երբ Սաակաշվիլին փորձի վերադառնալ Ուկրաինա, Կիևը կսկսի նրա արտահանձնման գործընթացը: Սա ոչ թե քաղաքական, այլ քննչական-դատախազական պրոցես է», - ասել է Ծուլուկիանին:
Միխեիլ Սաակաշվիլիին ուկրաինական քաղաքացիությունից զրկելու մասին հրամանագիրը Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ստորագրեց անցած շաբաթ:
Այս պահին Միացյալ Նահանգներում գտնվող Սաակաշվիլին, սակայն, պնդում է, որ հրամանագիրն օրինական չէ, և որևէ բան չի կարող խոչընդոտել իր վերադարձին Ուկրաինա: