Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Սենատը մերժեց Օբամայի առողջապահական բարեփոխումները չեղարկելու Թրամփի նախաձեռնությունը


ԱՄՆ 44-րդ և 45-րդ նախագահներ Բարաք Օբամա և Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ 44-րդ և 45-րդ նախագահներ Բարաք Օբամա և Դոնալդ Թրամփ, արխիվ

ԱՄՆ-ի Սենատը մերժեց առողջապահական համակարգում նախկին նախագահ Բարաք Օբամայի բարեփոխումները փոխարինելու օրինագիծը՝ այդպիսով լուրջ տարաձայնություն առաջացնելով ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Դեմոկրատներից բացի, ներկայացված օրինագծին դեմ են քվեարկել Թրամփի կուսակից հանրապետական երեք սենատորներ, այդ թվում՝ ազդեցիկ սենատոր Ջոն ՄըքՔեյնը, ում մոտ վերջերս ուղեղի քաղցկեղ է հայտնաբերվել:

Obamacare կոչված համակարգի փոփոխման օրինագծին կողմ է քվեարկել 49 սենատոր, դեմ՝ 51-ը:

«Սա հիասթափություն էր, իրոք հիասթափություն»,- քվեարկությունից հետո ասել է Սենատի մեծամասնության ղեկավար Միթչ ՄըքՔոնելը:

Դեռ նախընտրական շրջանում Դոնալդ Թրամփը խոստանում էր փոխել Բարաք Օբամայի կողմից 2010 թվականին առողջապահական ոլորտում կատարված բարեփոխումները, որոնք առողջապահական ծառայությունները ավելի մատչելի էին դարձրել, մասնավորապես՝ ոչ-ունևոր ամերիկացիների համար:

Կոնգրեսի բյուջետային գրասենյակի համաձայն՝ Օբամայի կողմից ներդրված համակարգի փոփոխության դեպքում 10 տարվա ընթացքում 16 միլիոն ամերիկացիներ կկորցնեն առողջապահական ապահովագրությունը, իսկ վճարումները կավելանան շուրջ 20 տոկոսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG