Մատչելիության հղումներ

ՄըքՔեյնի մոտ ուղեղի քաղցկեղ է հայտնաբերվել, սենատորը վիրահատվել է


Աֆղանստան - ԱՄՆ սենատոր Ջոն ՄըքՔեյնը ասուլիս է տալիս Քաբուլում, 4-ը հուլիսի, 2017թ․

Միացյալ Նահանգների սենատոր Ջոն ՄըքՔեյնի մոտ ուղեղի քաղցկեղ է հայտնաբերվել: Բժիշկների փոխանցմամբ՝ 80-ամյա ՄըքՔեյնին անցած շաբաթ վիրահատել են, սակայն նա դեռ պետք է քիմիոթերապիայի կուրս անցնի:

Բժիշկների գնահատմամբ՝ սենատորի առողջական վիճակն այս պահին նորմալ է, նա «արագ է ապաքինվում»:

Ջոն ՄըքՔեյնը Հանրապետական կուսակցության ազդեցիկ դեմքերից է, 2008 թվականի ընտրություններում ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG