Մատչելիության հղումներ

Լեհաստանի իշխող կուսակցությունը մտադիր է «ապակենտրոնացնել» լրատվական դաշտը


Լեհաստանի իշխող «Օրենք և արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկի, արխիվ
Լեհաստանի իշխող «Օրենք և արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկի, արխիվ

Լեհաստանի իշխող կուսակցության առաջնորդը երեկ խոստացել է շարունակել դատական բարեփոխումների քաղաքականությունը՝ չնայած Եվրամիության քննադատություններին և երկրի նախագահի կողմից վիճահարույց օրենսդրական փոփոխությունների արգելափակմանը։

«Օրենք և արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին ասել է, որ իրենց մյուս թիրախը լրատվական դաշտի ապակենտրոնացումն է լինելու։ Կաչինսկին այլ մանրամասներ չի ներկայացրել, սակայն նրա կուսակիցներից ոմանք ասել են, որ խոսքը մասնավոր մեդիա ընկերություններում արտասահմանյան ընկերությունների մասնաբաժինները սահմանափակելու մասին է։ Լեհական թերթերից շատերը գերմանական կամ շվեյցարական սեփականատեր ունեն, իսկ ամենամեծ մասնավոր հեռուստաընկերության՝ TVN-ի սեփականատերը Ամերիկայից է։

Հուլիսի 26-ին Եվրամիությունը իրավական գործընթաց է սկսել Լեհաստանի դեմ դատական բարեփոխումների պատճառով՝ պնդելով, որ այդ փոփոխությունները խաթարում են դատավորների անկախության սկզբունքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG