Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին դատարանում կվիճարկի Ուկրաինայի քաղաքացիությունից իրեն զրկելու որոշումը


Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին դատարանում կվիճարկի Ուկրաինայի քաղաքացիությունից իրեն զրկելու որոշումը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությանը հայտնել է Սաակաշվիլիի փաստաբան Պավել Բոգոմազովը: Հայցը կներկայացվի քաղաքացիությունից զրկելու փաստաթղթերը պաշտոնապես ստանալուց հետո:

Հինգշաբթի օրը Կիևում բողոքի ցույց են անցկացրել Սաակաշվիլիի աջակիցները, նրա հիմնադրած «Նոր ուժերի շարժում» կազմակերպության անդամները: Նրանք երթով գնացել են երկրի նախագահ Պետրո Պորոշենկոյի նստավայր՝ հայտնելու իրենց բողոքը:

Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին հայտնի դարձավ հուլիսի 26-ին: Նա հայտարարել է, որ չնայած դրան՝ մտադիր է վերադառնալ Ուկրաինա և շարունակել պայքարը հանուն բարեփոխումների:

Վրաստանի նախկին նախագահը Ուկրաինայի քաղաքացիություն էր ստացել 2015 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG