Մատչելիության հղումներ

Վասիլի Նեբենզյան նշանակվել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա հրամանագրով ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վասիլի Նեբենզյան: Նոր նշանակման կապակցությամբ նա ազատվել է փոխարտգործնախարարի պաշտոնից:

ՄԱԿ-ում Ռուսաստանի նախկին ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի հանկարծակի մահից հետո այդ պարտականությունները անցած փետրվարից ժամանակավորապես կատարում էր Պյոտր Իլյիչովը:

ՄԱԿ-ում եւ ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի նոր ներկայցուցիչ 55-ամյա Վասիլի Նեբենզյան բարձրաստիճան տարբեր պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանի ԱԳՆ-ում՝ այդ թվում ՄԱԿ-ին առնչվող կառույցներում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG