Մատչելիության հղումներ

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները Ռուսաստանում կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2017»-ին


«Տանկային բիաթլոն-2014» մրցումների ժամանակ հայ տանկիստների նվաճած մրցանակը՝ T-90S տանկը

Հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը Ռուսաստանում կանցկացվի «Միջազգային բանակային խաղեր-2017» ստուգատեսը, որին կմասնակցեն նաև Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները:

Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության, այդ շրջանակներում Մոսկվայում, Նովոսիբիրսկում և Տյումենում անցկացվելիք «Տանկային բիաթլոն», «Զորային հետախուզության գերազանցիկներ» և «Անվտանգ երթուղի» մրցումներին կմասնակցեն Հայաստանի Զինված ուժերի տանկային, հետախուզական և ինժեներական ստորաբաժանումները, իսկ Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայանալիք «Դիպուկահարների սահմանագիծ» մրցույթին՝ 11 դիպուկահար:

Եվս 5 զինծառայող Հայաստանի Զինված ուժերը կներկայացնեն Բելառուսում անցկացվող «Ընկերակցության զինվոր» մրցույթին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG