Մատչելիության հղումներ

Շարունակվում է «Սասնա ծռեր»-ի 18 անդամների գործով դատական նիստը


Շարունակվում է «Սասնա ծռեր»-ի 18 անդամների գործով դատական նիստը։

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը նիստի մեկնարկին դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։

«Սույն քրեական գործով Դուք ցուցաբերում եք այնպիսի վարքագիծ, որը կարող է խոսել միայն Ձեր՝ ի վնաս պաշտպանական կողմի ուղղված շահագրգռվածության», - հայտարարեց Թորոս Թորոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը։

Նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի ինքնաբացարկի միջնորդությունը քննելու համար։

Հիշեցնենք, «Սասնա ծռեր» զինված խումբը անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի գործով ավելի քան 60 մարդ է անցնում, որոնց հիմնական մասին մեղսագրվում է կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք և զինամթերք կրելը, փոխադրելը, շենք-շինություններ գրավելը, պատանդ վերցնելը, գույք ոչնչացնելը։ Մյուսները մեղադրվում են խմբին օժանդակելու մեջ:

Դատավարության փուլ է հասել նրանցից 32-ի գործը, որոնցից 30-ը մեղադրվում են ՊՊԾ գունդը գրավելու, իսկ 2-ը՝ զինված խմբին օժանդակելու մեջ: ՊՊԾ գնդի գրավման փաստով քրեական գործից 14 և 18 մեղադրյալների մասերով անջատված գործերով երկու առանձին դատավարություն է ընթանում, թեև դատավորը նույնն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG