Մատչելիության հղումներ

Լապշինը ցանկանում է, որ իրեն արտահանձնեն Իսրայել


Բելառուսից Ադրբեջան տեղափոխված Ալեքսանդր Լապշինը Բաքվի օդանավակայանում, 7-ը փետրվարի, 2017թ․
Բելառուսից Ադրբեջան տեղափոխված Ալեքսանդր Լապշինը Բաքվի օդանավակայանում, 7-ը փետրվարի, 2017թ․

Լեռնային Ղարաբաղ այցելելու համար Ադրբեջանում երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինը ցանկանում է, որ իրեն արտահանձնեն Իսրայել: Այդ մասին հաղորդել է նրա փաստաբանը՝ ավելացնելով, որ իր պաշտպանյալն արդեն բանտում հանդիպել է Իսրայելի հյուպատոսին:

Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը, հիշեցնենք, ձերբակալվեց 2016 թվականի դեկտեմբերի 16-ին Մինսկում, իսկ այս տարվա փետրվարի 7-ին Բելառուսի իշխանությունները նրան արտահանձնեցին Ադրբեջան։

Լապշինը Բաքվի դատարանում հայտարարել է, որ իր այցը Լեռնային Ղարաբաղ քաղաքական դրդապատճառ չի ունեցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG