Մատչելիության հղումներ

Վաղվանից օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով․ ԱԻՆ


Վարդավառը Երևանում, արխիվ
Վարդավառը Երևանում, արխիվ

Հայաստանի տարածքում հուլիսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հուլիսի 27-30-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

ԱԻՆ-ը զգուշացնում է, որ առաջիկա չորս օրերին Հայաստանում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38-40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11-15-ը խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG