Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատունը հերքում է Թրամփի մեղադրանքները


Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանատունը հերքել է մեղադրանքները, թե ԱՄՆ 2016 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Ուկրաինան աջակցել է դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնին։ «Ուկրաինայի կառավարությունը որևէ կողմի չի սատարել», - Թվիթերում գրել է դեսպանը։

Ավելի վաղ, հիշեցնենք, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինային մեղադրել էր իր քարոզարշավը սաբոտաժի ենթարկելու փորձերի մեջ։ Նա նաև հայտարարել էր, թե գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնզը պետք է հետաքննի Ուկրաինայի գործողությունները, որոնցով այս երկիրը սատարել է Քլինթոնին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG