Մատչելիության հղումներ

Ապոստիլի ձևաթուղթն՝ այսուհետ միայն անգլերենով․ ԱՆ


ՀՀ անձնագիր, արխիվ

Հուլիսի 22-ից Հայաստանի արդարադատության նախարարության կողմից տրամադրվող միջազգային վավերացման (ապոստիլ) ձևաթուղթը տրվում է միայն անգլերենով: Այդ մասին այսօր հաղորդում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչությունը:

Այս փոփոխության արդյունքում, ինչպես նշված է հաղորդագրությունում, «քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի նյութական և ժամանակային լրացուցիչ ռեսուրսներ ծախսել և հայալեզու ձևաթուղթը տալ նոտարական թարգմանության՝ այն «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» Հաագայի կոնվենցիային միացած երկրներ ներկայացնելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG