Մատչելիության հղումներ

Մետաղորսիչ սարքերը կհեռացվեն Երուսաղեմի մզկիթի տարածքից


Իսրայել - Անվտանգության միջոցառումները Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի գլխավոր մուտքի մոտ, 23-ը հուլիսի, 2017թ․
Իսրայել - Անվտանգության միջոցառումները Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի գլխավոր մուտքի մոտ, 23-ը հուլիսի, 2017թ․

Իսրայելը հայտարարում է, որ կհեռացնի մետաղորսիչ սարքերը Երուսաղեմի մահմեդական սրբավայրի տարածքից: Վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարության հայտարարությունում նշվում է, որ այդ սարքերը կփոխարինվեն անվտանգության այլ միջոցներով, որոնց վերաբերյալ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Իսրայելի իշխանությունները մետաղորսիչ սարքերը տեղադրել էին Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի տարածքում հուլիսի 21-ին՝ այն բանից հետո, երբ հուլիսի 14-ին երկու ոստիկան սպանվեց կրակոցներից։

Սարքերի տեղադրումն առաջացրել էր մահմեդական բնակչության զայրույթն ու պատճառ դարձել բռնությունների, որոնց ընթացքում առնվազն ութ մարդ է սպանվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG