Մատչելիության հղումներ

Իսրայելի իշխանությունները Երուսաղեմի սրբավայրերից չեն հեռացնի մետաղորսիչ սարքերը


Իսրայել - Բախումները Երուսաղեմում, 21-ը հուլիսի, 2017թ․
Իսրայել - Բախումները Երուսաղեմում, 21-ը հուլիսի, 2017թ․

Իսրայելի իշխանությունները պնդում են, որ չեն պատրաստվում փոխել իրենց որոշումը և ապամոնտաժել Երուսաղեմի սրբավայրերի մոտ տեղադրված մետաղորսիչ սարքերը, որոնց պատճառով վերջին երեք օրերին բախումներ են տեղի ունեցել պաղեստինցիների հետ։ Այնուհանդերձ, իսրայելցի պաշտոնյաները երեկ չեն բացառել, որ դրանց կիրառումը սահմանափակեն։

Բախումների ընթացքում առնվազն 5 պաղեստինցի և իսրայելական անվտանգության ուժերի 3 աշխատակից է սպանվել:

Այս դժգոհություններն ու անկարգությունները հաջորդել են իշխանությունների հուլիսի 21-ի որոշմանը՝ խստացնել անվտանգության միջոցառումները սրբավայրերի տարածքներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG