Մատչելիության հղումներ

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների նախագիծը դեռ վերջնական չէ․ հանրապետական սենատոր


ԱՄՆ սենատոր Բոբ Քորքեր, արխիվ

ԱՄՆ հանրապետական սենատորն ասում է, որ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների նախագիծը դեռ վերջնական տեսք չի ստացել, չնայած ավելի վաղ հայտարարվել էր, որ թե՛ հանրապետականները և թե՛ դեմոկրատները համաձայն են դրան։

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Քորքերը երեկ լրագրողներին տեղեկացրել է, որ դեռ մի փոքր անելիք կա, ավելացնելով, որ նախագծի վերաբերյալ որոշ մանրամասներ շատ շուտ կհստակեցվեն։

Սենատորի այս մեկնաբանություններին նախորդել էր Սպիտակ տան հայտարարությանը, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կուսումնասիրի օրինագիծը, որը պատժամիջոցներ է նախատեսում նաև Հյուսիսային Կորեայի ու Իրանի նկատմամբ։

2014 թվականին Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Ավստրալիան, Նոր Զելանդիան և Կանադան առաջին պատժամիջոցները սահմանեցին Ռուսաստանի դեմ, երբ Մոսկվան, չնայած նախազգուշացումներին, ավարտեց Ղրիմի բռնակցումը և ընդգրկեց թերակղզին Ռուսաստանի կազմում։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG