Մատչելիության հղումներ

Տավուշի գյուղերի գնդակոծությունների վերաբերյալ Թաթոյանը խոսել է Մուժնիեկսի ներկայացուցչի հետ


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան, արխիվ

Ադրբեջանական զինված ուժերի կողմից հուլիսի 20-22-ը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը գնդակոծելու վերաբերյալ, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արամն Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսի ներկայացուցչի հետ:

Օմբուդսմենի աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ Արման Թաթոյանը մտահոգություն է հայտնել, որ ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում են հատկապես քաղաքացիներին և նրանց գույքը, գնդակոծում են գյուղերի դպրոցները, մանկապարտեզները, բնակելի տները, հատկապես՝ օրվա այն ժամերին, երբ ավելի մեծ է խաղաղ բնակիչների կյանքին և առողջությանը վնաս պատճառելու հավանականությունը:

Պաշտպանը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է հրապարակայնորեն դատապարտի քաղաքացիական բնակչության թիրախային գնդակոծությունները:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի պայմանավորվածության համաձայն՝ վերջին օրերին Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Բարեկամավան գյուղերի գնդակոծությունների ու դրանց հետևանքների վերաբերյալ տվյալները հատուկ սկզբունքով կամփոփվեն և կներկայացվեն հանձնակատարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG